For English click here >>

Կայուն բերքահավաքի դեպքում վայրի բույսերի և սնկերի տեսակներն այնպես պետք է հավաքել, որ դրանք հետագայում կարողանան հաջողությամբ վերարտադրվել: Այն վերաբերում է նաև վայրի բնության և բույսերի այլ տեսակների, որոնք կարող են կարևոր փոխհարաբերության մեջ գտնվել տվյալ բույսի/սնկի հետ (դիտարկե´ք մեղուների և այլ փոշոտողների փոխհարաբերությունը ծաղկափոշի հավաքելիս): Քանի որ բերքահավաքի եղանակները տարբերվում են բույսից բույս, սնկից սունկ, այս կայքը կտրամադրի կայուն բերքահավաքի վերաբերյալ միայն ընդհանուր ցուցումներ: Բացառապես վայրի բույսեր/սնկեր հավաքող անհատի պարտականությունն է խուսափել դրանց որևէ վնաս պատճառելուց՝ ցուցաբերելով անհրաժեշտ զգուշություն:  Այս բաժնի վերջում կարող եք գտնել մի շարք աղբյուրներ, որ կարող են տրամադրել բույսերին բնորոշ մանրամասներ:

Բերքահավաքի ընդհանուր ցուցումներ

  • Համոզվե´ք, որ մինչև բերքահավաք կատարելը ճշգրտորեն տարբերակում եք բույսի/սնկի աղբյուրը:
  • Երբեք մի´ հավաքեք վտանգված, անհետացման եզրին գտնվող և խոցելի բույսերը/սնկերը (տե´ս Հայաստանի վտանգված տեսակների Կարմիր գիրքը՝ (http://www.mnp.am/?p=211): Եթե դեռևս կասկածներ ունեք դրանց հետ կապված, խուսափե´ք դրանք հավաքելուց:
  • Ագահ մի´ եղեք. հավաքե´ք միայն այն, ինչի կարիքն ունեք:
  • Չափից շատ մի´ հավաքեք (հավաքե´ք եղածի 5%-ից ավելի քիչ) մի որոշակի վայրից կամ բույսի մի տեսակից:
  • Հավաքե´ք բույսերի/սնկերի միայն այն աղբյուրներից, որոնք առատ են տվյալ տարածքում:
  • Խուսափե´ք ցանկացած անտեղի վնասից, որ կարող եք հասցնել բույսի/սնկի աղբյուրին (օրինակ՝ տերևներն հավաքելու համար ճյուղերը մի՛ կոտրեք):
  • Բերքահավաք մի´ կատարեք արգելոցներում:
  • Բույսերն հավաքե´ք մինչև դրանց ծաղկելը՝ թողնելով բավարար քանակությամբ տերևներ՝ դրանց աճը ապահովելու համար:

Բույսերի կամ սնկերի բերքահավաքի ճիշտ ժամանակը տարբերվում է՝ ըստ տեսակների և մեծապես կախված է տարվա եղանակից: Անհրաժեշտ է մինչև տվյալ բույսի/սնկի բերքահավաքը հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքել դրա մասին: Ինքներդ Ձեզ տվե´ք հետևյալ հարցերը.  

Ե՞րբ է այն աճում և ինչքա՞ն ժամանակ է ապրում:

Դրա աճման շրջանը կա՞րճ է:

Այն քիչ հանդիպող տեսա՞կ է:

Այն վտանգված կամ անհետացման եզրին գտնվող տեսա՞կ է:

Դուք կամ մեկ ուրիշը վերջերս նկատե՞լ եք փոփոխություն՝ դրանց առկայության հետ կապված:

 

Ինչպե՞ս հավաքել դեղաբույսերը/խոտերը

Դեղաբույսեր հավաքելիս օգտագործե´ք սուր դանակ, մանգաղ կամ մկրատ՝ դրանք արմատախիլ անելուց կամ արմատները վնասելուց խուսափելու համար:

image001
http://victorslavender.com

Ինչպե՞ս հավաքել պտուղները/ հատապտուղները                                                                      

Բոլոր առողջ պտուղները մի´ հավաքեք, այլ որոշները թողե´ք գետնի վրա, որպեսզի ավելի շատ բարձրորակ բույսեր կարողանան ծլել: Խուսափե´ք մի վայրից բոլոր պտուղները հավաքելուց, որոշ ծառերից հավաքեք պտուղներ, իսկ որոշներից՝ ոչ:   

Ինչպե՞ս հավաքել տերևները                                                                          

Ծառը/թուփը ամբողջովին տերևազրկելու փոխարեն առանձին տերևներ քաղե´ք:

Ինչպե՞ս հավաքել արմատները          

Պետք է հիշել, որ եթե արմատները ոչ պատշաճ ձևով հավաքեք, կարող եք ոչնչացնել բույսը: Առաջին կանոնն այն է, որ պետք չէ բույսի ամբողջ արմատը հանել. պետք է խուսափել առանցքային արմատը կտրելուց: Արմատին հասնելու համար՝ գլխավոր արմատից առնվազն 30սմ հեռավորության վրա սկսե´ք փորել  և հավաքե´ք միայն կողմնային արմատները: Արմատները հավաքելուց հետո ծածկե´ք Ձեր արած փոսը՝ բույսը վնասատուներից և չորանալուց պաշտպանելու համար: 

image004
Արմատին հասնելու համար՝ որոշակի հեռավորության վրա փորեք
http://projects.nri.org
Խուսափե´ք առանցքային արմատը կտրելուց

Ինչպե՞ս հավաքել սնկերը        

Մինչև սունկը քաղելը, փորձեք այն զանազանել: Եթե համոզվեք, որ այն ուտելի սնկերի շարքին է պատկանում, դանակով կտրեք այն մակերեսից (փայտի կամ հողի), որի վրա աճել է: Սնկերի խրձի հանդիպելիս փոքր սնկերի 50%-ը, ինչպես նաև մի քանի հասուն սնկեր թողե´ք, որպեսզի դրանք կարողանան սպորներ արձակել: Եթե սնկերը զույգ-զույգ են աճել, ապա պետք է դրանցից միայն մեկը քաղել:

Զգուշացում. Թեև որոշ սնկեր ուտելի են, դրանք զանազանելը դժվար է, նույնիսկ ավելի դժվար, եթե հիմնվում եք միայն դրանց նկարների վրա: Որոշ սնկեր թունավոր են, և դրանք սխալ զանազանելը տարածված խնդիր է: Այդ իսկ պատճառով ուտելի սնկերի վերաբերյալ այս կայքում տեղ գտած ոչ մեկի խորհրդին ոչ մի դեպքում մի հետևեք, այլ հարցրեք մասնագետի խորհուրդը: 

ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ՍՆԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

image006

ebkids two types of roots jangios167j4 23rd of February, 2006 cmmccabe

http://biology.tutorvista.com

leaf  – տերև
fruit – պտուղ
flower – ծաղիկ
stem – ցողուն
root – արմատ
fibrous root – փնջաձև արմատ
taproot – առանցքային արմատ

Բույսի կազմությունը Նկարագրություն
Արմատ Բույսի արմատի գործառույթներն են հողից կլանել ջուրն ու հանքանյութերը, դրանք փոխանցելով բույսին, և հենք հանդիսանալ բույսի համար: Բույսերը կարող են ունենալ առանցքային արմատական համակարգ, որը բնորոշվում է մեկ գլխավոր առաջնային արմատով, կամ փնջաձև արմատային համակարգ, որը բնորոշվում է նույն չափն ունեցող բազմաթիվ արմատներով:
Ցողուն Ցողունի գործառույթներն են ճյուղեր/տերևներ արձակելը և ջուրն ու հանքանյութերը դրանց փոխանցելը:  
Տերև Տերևները կարևոր դեր են խաղում ֆոտոսինթեզի (լույսի կլանումը և թթվածնի՝ մթնոլորտ արտամղումը) և սննդանյութերի պաշարման համար:
Ծաղիկ Ծաղիկը բույսի գեներատիվ օրգանն է:
Պտուղ Պտուղը բույսի հասուն ձվաբջջիջն է, որն առաջանում է բեղմնավորումից հետո: Այն իր մեջ պարունակում է սերմերը:

mushrooms

Սնկի կազմությունը Նկարագրություն
Միցելիում (սնկամարմին) Միցելիումը նման է բույսի արմատին, և այն հողից կլանում է ջուրը և հանքանյութերը: Միցելիումը սնկի ստորգետնյա մասն է, որից բարձրանում է սնկի ցողունը և գլխարկը:
Ոտիկ/ցողուն Ոտիկի վրա հենվում է գլխարկը:
Գլխարկ Գլխարկը սնկի՝ անձրևանոցի տեսք ունեցող հատվածն է, որը պաշտպանում է սպորանգիակիրները:
Սպորանգիակիրներ Սպորանգիակիրները արտադրում են սպորներ:
Սպորներ Սպորը սնկի գեներատիվ բաղադրիչն է («սերմը»): Սպորները վերաճում են՝ դառնալով միցելիում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

http://projects.nri.org/adappt/docs/HarvestingGuidelines.pdf
http://www.fao.org/docrep/005/y4496e/y4496e35.htm
http://www.fs.usda.gov/Internet/FSE_DOCUMENTS/stelprd3822046.pdf
http://www.fs.usda.gov/detail/rogue-siskiyou/passes-permits/forestproducts/?cid=stelprdb5329002
http://www.ediblewildfood.com/foraging-for-food.aspx

 

ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

http://www.telegraph.co.uk/gardening/tools-and-accessories/the-best-apps-to-identify-unknown-plants-and-flowers/
http://www.inaturalist.org
http://www.ryot.org/shazam-for-plants-will-identify-any-plant-from-a-picture/948574
http://mushroomobserver.org

 

 

Sustainable harvesting

Sustainable harvesting is when wild species are collected in a manner that allows impacted plants/mushrooms to successfully reproduce into the future. It also accounts for the other species (wildlife and plant) that may have an important relationship with the plant/mushroom (such as consider bees and other pollinators when harvesting flowers). Because harvesting methods are particular to each plant/mushroom, this webpage will only provide general guidelines for sustainable harvesting. It is ultimately up to the individual harvesting the wild resource to ensure that they take the necessary precautions to avoid causing any damage. At the end of this section you can find several resources that could provide you with plant-specific details.

General harvesting guidelines                 

  • Make sure you can correctly identify a resource before harvesting.
  • Never collect threatened, endangered or sensitive plants/mushrooms. (See the Red Book of Threatened Species in Armenia – http://www.mnp.am/?p=211. If still in doubt, avoid harvesting.
  • Don’t be greedy. Only collect what you need.
  • Do not gather too much from one specific area (harvest less than 5% of the population) or any one plant.
  • Only gather wild resources that are abundant in the area.
  • Avoid any unnecessary damage to the resource (for example, do not break branches to harvest leaves).
  • Don’t collect from nature reserves.
  • Harvest a plant before flowering and after it has enough foliage to maintain growth.

The right time to harvest a plant or mushroom will vary from one species to the other and depends heavily on the season. It is important to learn as much as you can about a particular species before harvesting. Ask yourself these questions:

When does it grow and how long is it available?

Does it have a short growing season?

Is it in short supply?

Is it a threatened or endangered species?

Have you or anyone else noticed recent changes in its availability?


How to harvest herbs/grasses

Use a sharp, knife, sickle or scissors when harvesting herbs in order to avoid uprooting or damaging the roots.

image001
http://victorslavender.com

 

How to harvest fruits/berries                                                                   

Do not collect all of the healthy fruits but rather leave some on the ground so that more high quality plants can germinate. Avoid collecting all of the fruit in an area and collect fruits from some trees while leaving others untouched.

How to harvest leaves                                                                              

Pluck individual leaves instead of striping all of the leaves from a tree/bush.

How to harvest roots         

It is important to keep in mind that if you harvest the roots improperly, you could be killing that plant. The first rule is that you should not take the entire root of a plant and you should avoid severing the tap root. Begin digging for the root at least 30 cm from the main stem and collect only the lateral roots. Cover the hole after collecting to protect the plant against pests and drying out.

image004
http://projects.nri.org  

How to harvest mushrooms         

Attempt to identify a mushroom prior to disturbing it. Once identified as an edible variety, cut the mushroom using a knife from it’s growing surface (wood or soil). When harvesting a patch of mushrooms, leave the smallest 50% and also leave a few mature caps so they can discharge spores. Only pick one of the mushrooms if they are growing in pairs.

Caution: Though some mushrooms are edible, mushroom identification is difficult and even harder from a picture alone. Some mushrooms are poisonous and misidentification is common. Therefore, under no circumstances should anyone take advice given by someone on this website on the edibility of mushrooms.

BASIC KNOWLEDGE ON PLANTS AND MUSHROOMS

image006

ebkids two types of roots jangios167j4 23rd of February, 2006 cmmccabe

http://biology.tutorvista.com

Parts of a plant Description
Roots The functions of a plant’s root system are to absorb water and minerals from the soil and provide them to the plant and to anchor the plant. Plants can have a taproot system, characterized by one main primary root, or a fibrous root system, characterized by a mass of similar sized roots.
Stem The functions of the stem are to spread out branches and conduct water and minerals.
Leaf Leaves are important for photosynthesis (absorption of light and release of oxygen to the atmosphere) and food storage.
Flower The flower is a plant’s’ reproductive unit.
Fruit The fruit is the mature ovary of a plant, developed after fertilisation. It houses seeds.

mushrooms

Parts of a mushroom Description
Mycelium Mycelium are similar to the roots of a plant and they absorb water and minerals from the soil. Mycelium are the underground part of the mushroom from which the stem and cap develop.
Stalk/stem The stem supports the cap.
Cap The cap is the umbrella shaped part of the mushroom which protects the gills.
Gills Gills produce spores.
Spores The spore is the reproductive structure (“seed”) of the mushroom. Spores develop into mycelium.


ADDITIONAL SOURCES

http://projects.nri.org/adappt/docs/HarvestingGuidelines.pdf
http://www.fao.org/docrep/005/y4496e/y4496e35.htm
http://www.fs.usda.gov/Internet/FSE_DOCUMENTS/stelprd3822046.pdf
http://www.fs.usda.gov/detail/rogue-siskiyou/passes-permits/forestproducts/?cid=stelprdb5329002
http://www.ediblewildfood.com/foraging-for-food.aspx

 

MOBILE APPLICATIONS

http://www.telegraph.co.uk/gardening/tools-and-accessories/the-best-apps-to-identify-unknown-plants-and-flowers/
http://www.inaturalist.org
http://www.ryot.org/shazam-for-plants-will-identify-any-plant-from-a-picture/948574
http://mushroomobserver.org