«Հազարտերևուկ» նախագիծը Հայկական բնապահպանական ցանցի՝ «Earth Island» ինստիտուտի ծրագրի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի միջև համագործակցության արդյունք է: Նախագծի նպատակն է տեղեկատվություն հավաքել այն վայրի բույսերի և սնկերի (ոչ թե մշակվող, այլ բնության մեջ հանդիպող) մասին, որ հայերը կիրառել են հնագույն ժամանակներից և որոնք այսօր էլ դեռևս կիրառվում են: Ձեզ նման «քաղաքացի-գիտնականները» հավաքագրում և ներկայացնում են այդ տեղեկատվությունը,  ինչը վերանայվում է էթնոբուսաբանության ոլորտի փորձագետների աջակցությամբ:  

 «Հազարտերևուկ» նախագծի կայքը կազմված է չորս բաժնից՝ Վայրի բույսերի և սնկերի տվյալների բազա, Բաղադրատոմսեր, Կայուն բերքահավաք և Այլ աղբյուրներ: Կարող եք նյութեր մուտքագրել բոլոր այս չորս բաժինների համար՝ լրացնելով ՝ մուտքագրման առցանց բլանկը:

Ըստ շրջանների՝ բույսերը, սնկերը և դրանց կիրառությունը կարող են զգալիորեն տարբերվել:  Շատ վայրի բույսեր և սնկեր պատմական նշանակություն ունեն, սակայն տվյալ համայնքից դուրս մարդիկ այնքան էլ լավ տեղեկացված չեն դրանց մասին:  Հայաստանի էթնոբուսաբանական պատմությունը պատշաճ և համապարփակ ձևով փաստագրելով՝ մենք հույս ունենք աշխատել տեղացիների, ինչպես նաև տեղաբնակ էթնոբուսաբանների հետ, հենվելով նրանց ունակությունների և գիտելիքների վրա՝ այդ տեղեկտվությունը գործածության մեջ դնելու և ոչ միայն հայերին, այլև աշխարհին այն փոխանցելու համար:  

Այս ոլորտում իրազեկվածությունը բարձրացնելով՝ նախագիծը նպատակ ունի ոչ միայն գործածության մեջ դնել Հայաստանի ուտելի վայրի բույսերի վերաբերյալ ավանդական գիտելիքը և պահպանել այս բնական ռեսուրսները, այլև հետաքրքրություն առաջացնել՝ Հայաստան այցելելու համար, կայուն խթան հանդիսանալ էկոտուրիզմի համար, ինչպես նաև խթանել մարդկանց ակտիվ մասնակցությունը Հայաստանի ողջ տարածքով մեկ:  Մեր նպատակն է ցուցադրել Հայաստանի գաստրոնոմիկ ժառանգությունը, մարդկանց կողմից ներկայացվող պատմությունները և Հայաստանի տարբեր շրջանների բնության գեղեցկությունը՝ հնարավորություն ընձեռելով մարդկանց ծանոթանալ աշխարհի այս մասին, դրանով իսկ խթանելով տուրիզմը:

Կայքում առկա տեղեկությունը կրթական նպատակներով հանրության օգտագործման համար է: Մեջբերումներ անելիս հղումը «Հազարտերևուկ» նախագծին պարտադիր է:

 

The Thousand Leaf Project is a collaboration between the Armenian Environmental Network, a project of Earth Island Institute, and the AUA Acopian Center for the Environment. The aim of the project is to house information about wild plants and mushrooms (growing in a natural state; not cultivated) that Armenian people have used throughout history and that are still used today. The information is collected and submitted by “citizen scientists” like you and moderated with assistance from ethnobotanical experts.

The Thousand Leaf Project webpages include four sections: Wild Plant and Mushroom Database, Recipes, Sustainable Harvesting, and Additional Resources. Entries can be submitted for any of these sections using our online submission form.

The plants, mushrooms and their uses can vary significantly by region. Many of the wild plants and mushrooms have historical significance and are not well known outside of the community. Through better, more comprehensive documentation of Armenia’s ethnobotanical history, we hope to work with the skills and knowledge of local residents as well as local ethnobotanists in order to keep this information alive, and pass it on to not only other Armenians but to the world.

By raising awareness of this, the project not only aims to keep traditional knowledge of Armenia’s edible plants alive and conserve these natural resources, but also aims to foster an interest in visiting Armenia, encourage eco-tourism in a sustainable fashion and encourage active participation within the country. To show the gastronomic heritage of the country, the stories of the people themselves, and the natural beauty of the different regions of Armenia, allowing others to experience this part of the world, and in-turn encouraging tourism.

The information on this website belongs to the public to use for educational purposes and all information should be credited to “The Thousand Leaf Project”, a joint project of AUA Acopian Center for the Environment and the Armenian Environmental Network.