Ավելուկով, ոսպապուր | Sorrel and lentil soup

Բաղադրատոմս Նելլի Դռնոյան / Աժդահակ էկոակումբի կողմից
Recipe by Nelly Dronyan / Azhdahak EcoClub
Բաղադրիչներ | Ingredients
  • չորացրած ավելուկ-150գ

  • ոսպ-70գր

  • ձավար-60գր

  • կարտոֆիլ-70գր

  • սոխ-70գր

  • յուղ- 50գր

  • ձեթ- 30գր

  • ալյուր

  • կարմիր պղպեղ

  • աղ

  • 150g of dried sorrel

  • 70g of lentil

  • 60g of oats

  • 70g of potatoes

  • 70g of onions

  • 50g of butter 

  • 30g of oil

  • flour

  • red pepper

  • salt

Պատրաստման եղանակը | Directions

Չորացրած ավելուկը տաք ջրով լվանալ, լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր, մի փոքր եռալուց հետո ավելացնել ոսպը, ձավարը, անկանոն ձևով կտրտած կարտոֆիլը: Եփել այնպես, որ ստացվի թանձր և ունենա ախորժելի տեսք: Թավայի մեջ պատրաստել սոխառած: Նախ սոխը տապակել ձեթով միչև որ ստանա վարդագույն, ապա ավելացնել մի քիչ ալյուր, կարմիր պղպեղ,այս ամենին ավելացնել յուղը և քիչ եռացրած ջուր: Լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված և ավելացնել ապուրին, համեմել աղով և մի փոքր եռալուց հետո անջատել կրակը: Ավելուկով ոսպապուրը մատուցել սխտորաջրի հետ: Որպես հաց օգտագործել լավաշ:

Wash the dried sorrel with hot water, put in a saucepan, add water, after it starts boiling, add the lentils, oats and the cut potatoes. Cook until it looks thick. Fry onions in a pan until they look translucent, then add some flour, red pepper, the butter and some boiling water. Stir it well and add it onto the soup, add some salt and let it boil a bit. The sorrel and lentil soup should be served with garlic water with a side of lavash  bread.